Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նենսի Փելոսի. Երբեք չպետք է մոռանանք մի ամբողջ մշակույթի ոչնչացման փորձը

Նենսի Փելոսի. Երբեք չպետք է մոռանանք մի ամբողջ մշակույթի ոչնչացման փորձը
25.04.2016 | 13:58

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Նենսի Փելոսին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին հայտարարություն է տարածել, որտեղ շեշտվում է, որ մեկ դար առաջ՝ 1915-ից ի վեր տասը տարիներ, ավելի քան 1,5 միլիոն անմեղ հայեր` երեխաներ, կանայք և տղամարդիկ, Օսմանյան կայսրության կողմից ենթարկվել են համակարգված կոտորածների ու ցեղասպանության: «Այսօր մենք հիշում ենք այս դաժան, անմարդկային էթնիկ զտման շրջանը: Մենք պատվում ենք զոհերի հիշատակը` ճանաչելով անցյալը: Երբեք չպետք է մոռանանք մարդկային կյանքեր ոչնչացրած, համայնքներ արմատախիլ արած և մի ամբողջ մշակույթ ոչնչացնել փորձած այս արշավը»,- շեշտել է նա: Փելոսին ընդգծել է, որ շատ հաճախ պատմության ողբերգական հանցագործությունները արհամարհվում, փոքրացվում կամ ժխտվում են, սակայն ապագա սերունդների առջև մարդկության պարտքն է առերեսվել ցավոտ պատմությանը` առավել հուսալի ապագա ստեղծելու համար:
«Հիշատակի այս օրը մենք պետք է ընդունենք ճշմարտությունը: Մեր բարոյական պատասխանատվությունն է ամեն օր յուրաքանչյուր համայնքում խոսել մոլեռանդության, խտրականության և ատելության դեմ, որոնք էլ հաճախ սնում են բռնությունը»,- ամփոփել է Նենսի Փելոսին:

Դիտվել է՝ 1175

Մեկնաբանություններ